Կլիմտի կտավը գնահատվել է 54 միլիոն դոլար

505

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է BBC-ն։

Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ պատկերված է ընտանիքի դուստրը։ Կլիմտի այս կտավը հանրության տեսադաշտից անհետացել էր 1925 թվականից։

Այդ ժամանակից ի վեր նկարի ճակատագիրը հայտնի չէր, սակայն վերջերս պարզվել է, որ 1960 թվականից վերջինս հանգրվանել է այլ ընտանիքի արխիվում։

«Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար (42 միլիոն ֆունտ ստեռլինգ)։

 Նկարը վերադարձվել է Լիզերների ընտանիքի իրավահաջորդներին՝ ըստ միջազգային համապատասխան համաձայնագրի, ընտանիքն էլ հանել է աճուրդի, սակայն, մինչ ապրիլի 24-ին կայանալիք աճուրդը, նկարը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Հոնկոնգում։

Կլիմտի կտավները միշտ  բարձր են գնահատվել․ նրա «Հովհարով տիկինը» վաճառվել է 85.3 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ դառնալով Եվրոպայում աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ արվեստի գործը։

Նախորդ հոդվածըԵղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Հաջորդ հոդվածըԶիդանը մերժել է ազգային հավաքական գլխավորելու առաջարկը