‘Զիդանը նախապատվությունը տալիս է «Յուվենտուսին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»’

632

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ գլխավորել Լոնդոնի «Չելսին», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

The Times-ի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը չունի լոնդոնյան ակումբում աշխատանքի անցնելու մեծ ցանկություն: Անգլիայում 46-ամյա Զիդանը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակով: Նշվում է, որ նրա գլխավոր նպատակն է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», որտեղ նա հանդես է եկել ֆուտբոլային կարիերայի տարիներին:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Չելսին», որը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրից հետո 50 միավորով 6-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի իշխանությունները հաստատել են, որ Իգոր Մալաշենկոն ինքնասպան է եղել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը պատրաստ է զոհողության գնալ հանուն Նեյմարի’