‘Իսպանիայի իշխանությունները հաստատել են, որ Իգոր Մալաշենկոն ինքնասպան է եղել’

947

НТВ հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյի մահը վրա է հասել ինքնասպանության արդյունքում, հաղորդել են իսպանական իշխանությունները:

Մալաշենկոյի այրին ավելի վաղ հայտարարել էր, որ նա, հնարավոր է, մահացել է բռնի գործողությունների հետևանքով: Նա նաև նշել էր, որ Մալաշենկոն մահվանից առաջ որևէ գրություն չի թողել:

Երեկ հաղորդվեց, որ 64-ամյա Մալաշենկոյին մահացած են գտել Սոտոգրանդե բնակավայրում:

«Ըստ դիահերձման նախնական տվյալների՝ մահը վրա է հասել առանց քրեական նշանների»,- հաղորդել են Անդալուսիա նահանգի բարձրագույն դատարանից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Զիդանը նախապատվությունը տալիս է «Յուվենտուսին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»’