‘Զիդանի որդին կարմիր քարտ է ստացել գլխով հարվածելու համար (տեսանյութ)’

1082

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին` «Ռեալի» մինչև 17 տարեկանների թիմի դարպասապահ Լուկա Զիդանը, «Ատլետիկոյի» Մ-17 թիմի դեմ խաղում կարմիր քարտ է ստացել:

Կրտսեր Զիդանը գլխով հարվածել է մրցակցին և անմիջապես հեռացվել խաղադաշտից: Միջադեպը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Զինեդին Զիդանը Մարկո Մատերացիին նմանատիպ ձևով հարվածելու համար հեռացվել էր խաղադաշտից:

Հիշեցնենք, որ «Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի բոլոր որդիները`  Լուկան, Էլիասը, Թեոն և Էնցոն ֆուտբոլային կրթություն է ստանում մադրիդյան ակումբի ակադեմիայում

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուները’