‘Զիդան. Երբեմն իսպաներեն լավ չեմ արտահայտում մտքերս’

955

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Գարեթ Բեյլի հասցեին արած արտահայտությունները: Նա վստահեցնում է, որ չի ցանկացել վիրավորել վալիացի կիսապաշտպանին.

-Երբեմն ես չեմ կարողանում իսպաներեն լավ արտահայտվել: Դրանից ելնելով՝ երբեմն թյուրիմացություններ են առաջանում: Ցանկանում եմ ամեն ինչ բացատրել: Ես չեմ ցանկացել վիրավորել որևէ մեկին, մանավանդ իմ թիմի  ֆուտբոլիստին: Իմ դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ՝ մեր ֆուտբոլիստները շատ կարևոր դերակատարում ունեն:

Ես ասել եմ, որ «Ռեալը» պատրաստվում է իրականացնել Բեյլի գործարքը: Դուք նաև պետք է հասկանանք, որ Գարեթը դուրս չի գալիս խաղադաշտ, որովհետև ինքն է այդպես ուզում: Նա մասնակցելու է մոտակա մարզումներին, իսկ թե ինչ կլինի հետո, սպասենք: Ներկա պահին Բեյլը համարվում է մեր թիմի լիիրավ անդամը: Այսքանը,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Նախորդ հոդվածը‘Արմենպրես. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում’
Հաջորդ հոդվածը‘Corriere dello Sport. «Նապոլի»-ն հրաժարվել է Խամեսի տրանսֆերը գնելու մտադրությունից’