‘Corriere dello Sport. «Նապոլի»-ն հրաժարվել է Խամեսի տրանսֆերը գնելու մտադրությունից’

972

«Նապոլի»-ն հրաժարվել է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը գնելու մտադրությունից: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը պատրաստ չէ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող 40 միլիոն եվրոն: Սպասվում է, որ կոլումբիացին կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»: 

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Բավարիա»-ում, սակայն մյունխենյան ակումբը պայմանագրի ավարտից հետո չցանկացավ գնել նրա տրանսֆերը: 

Նախորդ հոդվածը‘Զիդան. Երբեմն իսպաներեն լավ չեմ արտահայտում մտքերս’
Հաջորդ հոդվածը‘Սեբալյոսը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Արսենալ»-ում’