‘Զիդան. «Կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից» ‘

1734

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Խետաֆե»-ին 5:1 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել չեմպիոնության մրցավազքի մասին:

«Կհետևենք «Բարսելոնա»-ի և «Ատլետիկո»-ի խաղերին: Սակայն ավելի կարևոր է, թե ինչպես ենք խաղում մենք: Պետք է միշտ լավ խաղ ցուցադրենք:

Կարծում եմ` կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից: Սակայն մրցաշարային աղյուսակում մենք շարունակում ենք զիջել առաջատարին: Ուրեմն պետք է աշխատել»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Կարծում եմ` որևէ մեկը չի ցանկանում լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը» ‘
Հաջորդ հոդվածը‘Bild. Մոուրինյոն 3 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’