‘Bild. Մոուրինյոն 3 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’

1600

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեք տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, պնդում է գերմանական Bild-ը: Պորտուգալացի մասնագետն ամռանը կփոխարինի հոլանդացի Լուի վան Գալին:

Մեծ է հավանականությունը, որ Մոուրինյոյի նշանակումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգած Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը հայտնել էր, որ քննարկում է Անգլիայում կամ Չինաստանում կարիերան շարունակելու տարբերակներ:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղում 56 միավորով 5-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. «Մենք պետք է ուրախանանք եւ ժպտանք, քանի որ Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգ մեզ չի սպառնում» ‘