‘Զիդան. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները պետք է համբերությամբ լցվեն’

1345

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների իր թիմին կոչ է արել ավելի համբերատար լինել: Առաջին խաղում մադրիդցիները պարտվել էին 0-2 հաշվով.

«Ռեալ»-ը մի քանի հիանալի քամբեքեր է ունեցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, և մենք պատրաստ ենք դա նորից անել: Ֆուտբոլիստները չպետք է շատ խոսեն, բայց նրանք գիտեն, թե իրենց առջև ինչ խնդիր է դրված:

Մենք պարտվել ենք 0-2 հաշվով և պետք է գոլ խփենք: Բայց մենք դրա համար կունենանք 90 րոպե, և ոչ թե՝ 5: Ֆուտբոլիստներին կոչ եմ անում զինվել համբերությամբ: Իսպանիայի առաջնությունում մենք «Բարսելոնա»-ին զիջում էինք 13 միավորով, իսկ հիմա՝ 4:

«Ռեալ»-ը երբեք չի պատրաստվում ձախողման: Մենք միշտ ակնկալում ենք անցնել հաջորդ փուլ: Եվրոպայում մենք բոլորից շատ ունենք Չեմպիոնների գավաթ, և դա պատահական չէ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Հիտցվելդը քննադատել է Տուխելին’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերիի» վերջին տնային խաղի տոմսերը վաճառվել են 90 րոպեում’