‘Զինծառայողի մահվան փաստով երկրորդ զինվորն է ձերբակալվել’

874

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան համար կասկածվող երկրորդ զինծառայողն է ձերբակալվել, տեղեկացնում է Tert.am-ը` վկյակոչելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանն արդեն ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը, փախել էր զորամասից:

ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում 10.12.2013թ.` ժամը 18:10-ի սահմաններում, հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. ԵՄ ժողովրդավարական արժեքների տարածման հարցերում հանդիսանում է Հայաստանի գլխավոր գործընկերը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու’