‘Ն.Զոհրաբյան. ԵՄ ժողովրդավարական արժեքների տարածման հարցերում հանդիսանում է Հայաստանի գլխավոր գործընկերը’

1137

ԵՄ մնում է Հայաստանի գլխավոր գործընկերը ժողովրդավարական արժեքների տարածման, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Դեկտեմբերի 13-ին կայացած`«ԵՄ անդամ-երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների դերը» խորագրով սեմինարի ընթացքում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ավտանգության հարցերը Հայաստանի համար հիմնականն են, ու ելնելով դրանից՝ որոշում ընդունվեց միանալ Մաքսային միությանը, բայց կան բազմաթիվ այլ պրոբլեմներ, մասնավորապես՝ կոռուպցիան, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատությունը և այլ հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն ԵՄ հետ ակտիվ համագործակցության միջոցով»,-նշել է նա: Միաժամանակ, Զոհրաբյանն ընդգծել է, որ ներկայիս փուլում խորհրդարանական հանձնաժողովը պետք է նոր ջանքերով սկսի համագործակցությունը ԵՄ հետ:

Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ եվրաինտեգրումը դեռևս հանդիսանում է Հայաստանի առաջնահերթությունը, համապատասխանում է իրականությանը: «Հուսով եմ, որ այս հայտարարությունները չեն հանդիսանում հերթական և արտացոլում են իշխանությունների դիրքորոշումը»,-եզրափակել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Արկադի Վարդանյանին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան փաստով երկրորդ զինվորն է ձերբակալվել’