‘Զինվորների և ենթասպաների դրամական ապահովության չափերը կավելացվեն’

1380

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափերը, այդ թվում՝ առանձնացնելով հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների դրամական ապահովության չափը, որը կրկնակի է։

«Ազատության» փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր և սիմվոլիկ քայլ է, թեև գումարները բացարձակ մեծ չեն։

«Հույս ունենք, որ առաջիկայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն », — ասել է Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ արձագանքել է, որ շարքային կազմն արդեն իսկ գոհ է լինելու։

 

 

Նախորդ հոդվածը‘Փաշինյան. Նպատակը՝ Հայաստանում եւ Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել’