‘Զինվոր է մահացել ‘

1605

ՊՆ մամլո ծառայությունն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ երեկ ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ձերբակալել են «Մուսուլման եղբայրենրի» փոխնախագահին’
Հաջորդ հոդվածը‘Զինվորին գտել են կախված’