ԶԼՄ․ Բայդենի խորհրդականը քննարկել է Գազայում պատանդների ազատագրման հարցը

179

Սպիտակ տան՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գործերով ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգրեկը խորհրդակցություններ է անցկացրել Կատարի իշխանությունների հետ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատագրելու վերաբերյալ։

Այդ մասին հաղորդել է Axios կայքը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ Մաքգրեկը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականներից մեկն է, հունվարի 9-ին Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ, և նրանք քննարկել են պատանդներին ազատելու ուղղությամբ գործադրված քայլերը։

Կայքը նշում է, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի այցը գաղտնի է պահվել։ Սպիտակ տունը և Վաշինգտոնում Կատարի դեսպանությունը չեն պատասխանել հանդիպման վերաբերյալ Axios-ի հարցմանը։

Նախորդ հոդվածըPolitico․ Իրաքի իշխանություններն ուզում են, որ կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մնան երկրում
Հաջորդ հոդվածըԺերար Պիկեն կսկսի մարզչական կարիերա