Politico․ Իրաքի իշխանություններն ուզում են, որ կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մնան երկրում

201

Իրաքի իշխանության ներկայացուցիչները ոչ հրապարակավ ամերիկացի պաշտոնյաներին ասել են, որ կուզենային քննարկել երկրում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերի ներկայությունը երկարացնելու հարցը՝ ի հեճուկս հակառակի մասին հրապարակային հայտարարությունների։

Նման պնդմամբ է հանդես եկել Politico թերթը՝ վկայակոչելով պետքարտուղարության հեռագիրը։

Ինչպես ասվում է փաստաթղթում, որը թվագրված է հունվարի 6-ով, Իրաքի վարչապետի խորհրդական Մուհամեդ աս-Սուդանին ավելի վաղ ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հայտարարությունները ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու անհրաժեշտության մասին ընդամենը «երկրի լսարանին բավարարելու փորձ են»։

Անձամբ աս-Սուդանին, ինչպես տեղեկացրել են Իրաքի ներկայացուցիչները, «նախկինի պես» հավատարիմ է երկրում կոալիցիոն ուժերի ներկայությունը երկարացնելու վերաբերյալ բանակցություններ վարելու գաղափարին։

Նախորդ հոդվածըWP․ Ուկրաինայի աջակցության դադարեցումը 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենամեծ սխալը կլինի
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Բայդենի խորհրդականը քննարկել է Գազայում պատանդների ազատագրման հարցը