ԵՄ-ն ավելացնում է դեղամիջոցների պաշարը

424

Եվրամիությունը ավելացնում է յոդ պարունակող դղամիջոցների և ճառագայթման դեմ անհատական պաշտպանական միջոցների պաշարները, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

«Հանձնաժողովն աշխատում է քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական և միջուկային սպառնալիքների ոլորտում պատրաստությունը բարձրացնելու ուղղությամբ, և այդ ջանքերը ձեռք են առնվել դեռ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը»,- նրա խոսքն է մեջբերում Financial Times-ը։

Թերթի տվյալներով՝ Բրյուսելը տվյալ դեպքում փորձում է օգտագործել «Covid-19-ի համավարակի դասերը, որը Եվրոպային անակնկալի էր բերել՝ առանց անհատական պաշտպանական միջոցների և առանց պատվաստանյութերի»։

Անցյալ տարի ստեղծվել է Առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների արձագանքման վարչությունը (HERA), որպեսզի բացահայտվեն ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներն առողջապահության ոլորտում և պատրաստ լինեն դրանց։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըԱրգելվում են պատերազմը չպաշտպանող արտիստների ելույթները
Հաջորդ հոդվածըԲըլթ-14. ՉԻ