Բըլթ-14. ՉԻ

800

«Ռազմավարական առումով Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որովհետև հայ-թուրքական 200 կմ-անոց սահմանը հսկվում է ռուսական զորքերի կողմից, միգուցե՝ սիմվոլիկ, բայց, համենայնդեպս, նույն С-300 հրթիռային համակարգով հսկվող: Հաջորդ հանգամանքը. С-300-ներն են, թիվը չասեմ, մենք ունենք բավականաչափ, որը Հայաստանի Հանրապետության և ինչու ոչ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկայնքով տեղակայված այդ C-300-ները անխոցելի են դարձնում նաև Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը: Սա ռազմավարական դաշնակցի պարտավորությունն է, որը Ռուսաստանը կատարում է»,- Աշոտ Մելքոնյան, պատմաբան, 21.04.2016թ.:

«ՉԻ». Կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածների շարքում Աշոտ Մելքոնյանը առանձնահատուկ տեղ է գրավում: Թերևս, բլթոցների քանակով առաջատարն է: Ինքը ոչ միայն «մտավորական» է, ոչ միայն՝ պատմաբան, այլ նաև, ինչպես տեսնում եք, ռազմագետ:

Այո, իր ռազմագետ հալով Արցախի օդային տարածքը փակելու հարցը լուծված է համարել: 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես է լուծվել, երբ շատ հաճախ որսորդական հրացանով էին փորձում ԱԹՍ-ները խոցել: Առավել ևս, չտեսանք, թե ինչպես են այդ C-300-ները պաշտպանել Հայաստանի, էլ չենք խոսում՝ Արցախի երկինքը: Բայց դե, մտավորական մարդ է Աշոտ Մելքոնյանը: Որ ասել է՝ Ղարաբաղի օդային տարածքը անխոցելի է, ուրեմն՝ այդպես էլ կա. չէ՞ որ իրենք երբեք չեն սխալվում, միայն բլթցնում են:

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԵՄ-ն ավելացնում է դեղամիջոցների պաշարը
Հաջորդ հոդվածըԹաթարստան ենք երազում, բայց Շուշիով. Ալիք Մեդիա