ԶԼՄ․ ԻՊ-ի եկամուտներն ամենաակտիվ շրջանում հասել են տարեկան 1,2 մլրդ դոլարի

396

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտները նրա ամենամեծ ակտիվության շրջանում անցել են 1,2 միլիարդ դոլարից։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով մեկ ամիս առաջ Իրաքի իշխանությունների կողմից ձերբակալված Սամի Ջասիմի հարցաքննության նյութերին, որը ԻՊ-ում ֆինանսների պատասխանատուն էր։

Ինչպես նշվում է, գրոհայինների եկամուտների հիմնական աղբյուրը եղել են զինված կողոպուտները, գողությունները, առևանգված մարդկանց համար փրկագինը և նավթի մաքսանենգությունից ստացված գումարները։ Նավթամթերքը հիմնականում վաճառվել է նավթամշակման ոչ մեծ գործարանների սեփականատերերին․ մի մասը մաքսանենգ ճանապարհով տարվել է արտասահման, մյուս մասը վաճառվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում։

Ջասիմը, որը 2019 թ․ խմբավորման չեզոքացված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալն էր, հարցաքննությունների ժամանակ պատմել է, որ երկար ժամանակ  Նայնավա գավառում, որտեղ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքն է գտնվում, ԻՊ-ն ընդհանուր ծավալով մինչև 500 հազար դոլար է ստացել հարուստ մարդկանցից և վաճառականներից։

Բացի այդ, ինչպես նշում է իրաքյան Al-Qaidah թերթի էլեկտրոնային տարբերակը, գրոհայինները Սիրիայի և Իրաքի վերահսկվող տարածքների բանտերից հազարավոր կալանավորների են ազատ արձակել՝ անվտանգության ծառայությունների սպաների և աշխատակիցների անունների դիմաց՝ նրանց հետապնդելու և սպանելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP Finals․ Դանիիլ Մեդվեդեւի երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըԲայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ