Կիմ Չեն Ինը ներկա է եղել «մարտավարական միջուկային ուժերի» շքերթին

390

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը դստեր հետ ներկա է եղել Կորեական ժողովրդական բանակի հիմնադրման 75-ամյակին նվիրված ռազմական շքերթին՝ «մարտավարական միջուկային ուժերի» ստորաբաժանումների մասնակցությամբ, որի ընթացքում ցուցադրվել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, հաղորդել է «Կորեայի ձայն» ռադիոկայանը։

Շքերթում ցուցադրված սպառազինության կոնկրետ տեսակների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն նշվում է, որ այնտեղ ներկայացվել են «մարտավարական հրթիռների, հեռահար թևավոր հրթիռների, մարտավարական միջուկային ուժերի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների անձնակազմեր»։

ԿԺԴՀ առաջնորդի դուստրը վերջերս հորն ուղեկցում է բոլոր կարևոր միջոցառումների ընթացքում, ինչը դիտորդների հետաքրքրությունն է առաջացրել ամբողջ աշխարհում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄանուկ Նիգոյան. Ճշմարտություն ասողներին պարտվողական ածականն են տվել. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՔննարկել են Կիևին օգնելուն, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հարցեր