Քննարկել են Կիևին օգնելուն, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հարցեր

284

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը  չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպման ընթացքում քննարկել են  Ուկրաինային օգնության, Ռուսաստանին դիմակայելու վերաբերյալ  հարցեր և աջակցություն են հայտնել Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունմանը Հյուսիսատլանտյան դաշինք՝ մինչև դաշինքի՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովը։

Այդ մասին նշվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Օսթինը և Սթոլթենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Վիլնյուսում, որտեղ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «նոր քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը և զսպման կարողությունները մեծացնելու ուղղությամբ»։

Պենտագոնի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել են իրենց աջակցությունը Ֆինլանդիային և Շվեդիային՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովի մեկնարկը դաշինք մտնելու կապակցությամբ։

Լիտվայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի բարձր մակարդակով հանդիպումը նշանակված է հուլիսի 11-12-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը ներկա է եղել «մարտավարական միջուկային ուժերի» շքերթին
Հաջորդ հոդվածըԲայդենը Սի Ձինպինին զգուշացրել է ներդրումների հնարավոր դադարեցման մասին