«Հյուսիսային հոսք» խողովակաշարի վրա չորրորդ արտահոսքն է հայտնաբերվել

312

Շվեդիայի առափնյա պաշտպանությունը «Հյուսիսային հոսք» խողովակաշարի վրա գազի արտահոսքի չորրորդ կետն է հայտնաբերել, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով շվեդական Svenska Dagbladet թերթին։

Հաղորդվում է, որ նոր վնասվածքը հայտնաբերվել է դեռևս երեքշաբթի օրը։

«Արտահոսքի չորս կետերից երկուսը Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում են գտնվում»,- թերթին տեղեկացրել է առափնյա պաշտպանության ներկայացուցիչը։

Մյուս երկուսը գտնվում են Դանիայի բացառիկ տնտեսական գոտում։

Երկուշաբթի օրը միջադեպեր են գրանցվել միանգամից ռուսաստանյան երկու գազախովակաշարերում։ Օպերատոր-ընկերությունն արձանագրել է խողովակում գազի ճնշման անկում, այնուհետև օդից հայտնաբերվել են գազի արտահոսքի չորս կետերը։ Երկու խողովակաշարերն էլ վթարի պահին չէին շահագործվում։

 Շվեդիայի սեյսմիկ կենտրոնը ստորջրյա հզոր պայթյուններ է արձանագրել։ Գերմանիայի և Դանիայի իշխանությունները չեն բացառում, որ դրանք դիվերսիայի արդյունք են։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջնության ֆավորիտների տասնյակը
Հաջորդ հոդվածըԸստ Էրդողանի` եթե Պուտինն «ինչ-որ բան է մտածել, ապա այդպես էլ կանի»