Ըստ Էրդողանի` եթե Պուտինն «ինչ-որ բան է մտածել, ապա այդպես էլ կանի»

371

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բնութագրելով Վլադիմիր Պուտինին և «ազատագրված տարածքներում» անցկացված հանրաքվեների արդյունքներով ՌԴ-ի պլանները, հայտարարել է, որ եթե Ռուսաստանի առաջնորդը «ինչ-որ բան է մտածել, ապա այդպես էլ կանի»։

Անդրադառնալով անցկացված հանրաքվեներին՝ Էրդողանը խոստովանել է, թե «անհանգստացած է», որ այդ տարածքները կմիացվեն Ռուսաստանին։

«Դա կարող է տեղի ունենալ, քանի որ պարոն Պուտինը, որին ես գիտեմ, եթե ինչ-որ բան է մտածել, ապա այդպես էլ կանի, ու հիմա իրավիճակն այդպիսին է»,- Էրդողանի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

«Ուստի ես մեծ նշանակություն եմ տալիս մեր վաղվա (հինգշաբթի սպասվող) հանդիպմանը։ Հուսով եմ, որ մենք այդ հարցը կթողնենք այն կետում, որտեղ նա հասել է, ու կանցնենք դիվանագիտության»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ հինգշաբթի հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։ Մինչդեռ Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսային բանակցություններ առայժմ չեն նախատեսվում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հյուսիսային հոսք» խողովակաշարի վրա չորրորդ արտահոսքն է հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըԺամը 11:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել