ԶԼՄ․ Ֆրանսիայի հակահետախուզությունը կանխել է պետական հեղաշրջման փորձը 2021 թ․

433

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (հակահետախուզությունը) կանխել է պետական հեղաշրջման փորձը, որը ծրագրել էր «Դեմոկրատական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Ռեմի Դայեն։ Վերջինս և նրա կողմնակիցները կալանավորվել են հոկտեմբերի վերջին պատվաստաման կենտրոնների վրա հարձակումներ կազմակերպելու կասկածանքով։

Այդ մասին հաղորդել է Le Parisen թերթը։

Հետաքննելով Դայեի կապերը՝ քննիչները պարզել են, որ նա «ահաբեկչական հանրության» ճյուղավորված ցանց է ստեղծել ամբողջ երկրում, որտեղ ընդգրկված են ոստիկանության, ժանդարմերիայի գործող և նախկին շատ աշխատակիցներ, զինվորականներ, նրանցից ոմանք ապրում են արտասահմանում։  Թերթը նշում է Քրիստոֆ Մ․ անունով 63-ամյա մի պաշտոնաթող փոխգնդապետի՝ Ֆրանսիային «Մատուցած ծառայությունների համար»  շքանշանակրի, որը «շարժման ռազմական թևի» հիմնադիրն ու համակարգողն է։  Դավադրության մասնակիցների գրագրության վերլուծությամբ քննիչները պարզել են առնվազն 36 «կապիտանների», որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել իր տարածքի համար։

Ներկայում այդ գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 12 հոգու, սակայն մի շարք այլ հետաքննություններ ցույց են տալիս Դայեի կապը նաև այլ շարժումների, այդ թվում՝ նեոնացիստների հետ, որոնք ծրագրել էին հարձակում Ալզասում մասոնական օթյակի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ․ Աշխարհում հակամարտությունների պատճառով փախստական դարձած մարդկանց թիվը հասել է 48 միլիոնի
Հաջորդ հոդվածըMundo Deportivo. Չավին համաձայնել է գլխավորել «Բարսելոնան»