‘ԶԼՄ. ԱՄՆ նախկին նախագահը ուզում է այցելել ԿԺԴՀ’

1680

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է այցելել ԿԺԴՀ և հանդիպել այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ, երեքշաբթի հաղորդել է հարավկորեական մամուլը:

1994 թ. Քարտերի աջակցությամբ, որն այն ժամանակ այցելել էր Փհենյան, ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ձեռք են բերվել Ժնևյան պայամանավորավածությունները՝ «առաջին» միջուկային ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:

Մի քանի օր առաջ Washington Post թերթում 93-ամյա Քարտերը ԱՄՆ-ին կոչ է արել ԿԺԴՀ ուղարկել բարձրաստիճան պատվիրակություն՝ խաղաղ բանակցությունների համար, կամ պաշտպանել բազմակողմ բանակցությունները՝ կորեական երկու պետությունների, ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ , նրանց հարմար ցանկացած վայրում:

«Ջիմի Քարտերն ուզում է հանդիպել Հյուսիսային Կորեայի բարձր ղեկավարության հետ»,- նշում է թերթը:

Ձևական իմաստով՝ ԿԺԴՀ-ն և Միացյալ Նահանգները պատերազմական վիճակում են՝ 1950-1953 թթ.Կորեական պատերազմում զինադադարի պայմանագիր ստորագրելուց հետո: Վերջին շրջանում Վաշինգտոնի և Փհենյանի դիմակայությունն առավել սրվել է ամերիկյան ռազմական սպառնալիքի պատրվակով ԿԺԴՀ-ի՝ միջուկային փորձարկումները և հրթիռների մշակումը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Ղրիմի միացումը «ապօրինի բռնազավթում» է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ևս 70 սպա’