‘Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ևս 70 սպա’

1878

Թուրքիայի անվտանգության ուժերը դատարանի որոշմամբ Կոնյա նահանգում Թուրքիայի ԶՈՒ 70 սպայի ձերբակալման գործողություն են անցկացրել: Սպաները կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO  կազմակերպության հետ կապերի մեջ, երեքշաբթի հաղորդել է Sabah թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Նշվում է, որ գործողությունը միաժամանակ անցկացվել է Ստամբուլում, Անկարայում, Կայսերիում, Իզմիրում, Էսկիշեհիրում և Յալովում: Ձերբակալվել են ՌՕՈՒ 62, ՌԾՈՒ չորս և ժանդարմերիայի չորս սպաներ:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, որի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին Գյուլենին: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենն ինքը դատապարեց հեղաշրջման փորձը և հերքեց մեղադրանքները:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԱՄՆ նախկին նախագահը ուզում է այցելել ԿԺԴՀ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում շուրջ 51167 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ կա. ԱՆ’