‘ԶԼՄ. ԳԴՀ կառավարությունը դեմ է Ասադի հետ որևէ գործարքի գնալու’

733

ԳԴՀ կառավարությունը մտադիր է միջազգային ասպարեզում հետևողականորեն հանդես գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ որևէ գործարքի գնալու դեմ՝ ծայրահեղական «Իսլամական պետության» դեմ պայքարի թեժացման պայմաններում: Այդ մասին հաղորդել է Spiegel online ինտերնետ-կայքը:

 Ըստ հավաստի տեղեկությունների՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանում և այլ միջազգային հանդիպումների ընթացքում Գերմանիայի իշխանությունները պնդելու են, որ «Ասադը չի կարող գործընկեր հանդիսանալ «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

Գերմանիայի արտաքին քաղաքականության նախարարությունը խորհուրդ է տալիս զգուշանալ դեպքերի նման զարգացումից, երբ «Արևմուտքը թույլ կտա Ասադին՝ վերականգնել լեգիտիմ նախագահի կարգավիճակը»: Բեռլինն, այսպես թե այնպես, կշարունակի «պաշտպանել սիրիական չափավոր ընդդիմությանը», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սուարեսը «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում կմասնակցի ընկերական հանդիպման’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Թուրքիայի ուժը չի պատում սիրիացի փախստականների հարցում’