‘ԶԼՄ. ԻՊ-ի գրոհայինները Քոբանիի ռմբակոծության արդյունքում խոշոր կորուստներ են կրել’

1339

Միջազգային կոալիցիան լուրջ կորուստներ է պատճառել «Իսլամական պետության» գրոհայիններին սիրիական Քոբանի քաղաքում՝ նրանց դիրքերին հասցված ավիահարվածների արդյունքում: Ինչպես հաղորդել է Haberturk հեռուստատեսությունը՝ իսլամիստները մեծ թվով գրոհայիններ են կորցրել:

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ինքնահռչակ քրդական Քոբանի նահանգի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Քյուրդոն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ավիահարվածները, քանի որ դրանց շնորհիվ քրդերի ինքնապաշտպանական ջոկատները «առաջին անգամ պաշտպանությունից անցել են հարձակման»:

Իսլամիստները դեռևս ամուր դիրքեր են պահպանում քաղաքի արևելյան և հարավարևելյան շրջաններում: Քուրդ աշխարհազորայինները ծանր սպառազինություն չունեն, ուստի հիմնականում պաշտպանվում են հրազենով: Թուրքական մամուլի տվյալներով՝ կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է Քոբանիի հարավում գերի վերցնել ԻՊ-ի 30 գորհայինների, հաղորդում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Մարիանո Ռախոյը պատրաստ է «կամուրջ գցել»՝ երկխոսելու կատալոնացիների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան պաշտոնական գրություններում Վրաստանն այսուհետև կանվանի Ջորջիա’