‘ԶԼՄ. Իրանական անօդաչու սարքերը Սիրիայում հարվածում են ծայրահեղականներին’

2545

Իրանի զինված ուժերի անօդաչու սարքրեը հարվածներ են հասցնում ծայրահեղականների դիրքերին Սիրիայում՝ Եփրատ գետից արևելք: Այդ մասին այսօր հաղորդել է Press TV հեռուստաալիքը:

Վաղ առավոտյան Իրանի զինված ուժերի էլիտար զորամասերը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը, մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ Եփրատից արևելք, որտեղ, ինչպես պնդում են, իրանական Ահվազում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներն էին գտնվում: Դրանից մի քանի րոպե անց գործողության անցկացման շրջան են ուղարկվել իրանական ռազմական դրոններ՝ հարվածի հետևանքների դիտարկում անցկացնելու և հակառակորդի դիրքերը հայտնաբերելու դեպքում դրանք խոցելու նպատակով:

Սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի էր ունեցել ահաբեկչական գործողություն. զինված անհայտ անձինք կրակ էին բացել հավաքվածների  ուղղությամբ, առնվազն 29 հոգի զոհվել էր, մոտավորապես 60-ը՝ վիրավորվել: Իրանական ISNA գործակալության տվյալներով՝ գրոհի պատասխանատվությունն ստանձնել էր Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող «Ահվազի հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժում» խմբավորումը: Reuters-ը հաղորդել էր, որ պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 2/3-ը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի հարցով ստամբուլյան գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին’