‘ԶԼՄ-ներում հայտնվել է քնած Դևիդ Քեմերոնի լուսանկարը՝ գաղտնի ճամպրուկը կողքին’

954

Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են վարչապետ Դևիդ Քեմերոնի լուսանկարը, որտեղ նա իր բարեկամուհու հարսանեկան արարողության ժամանակ ոտաբոբիկ քնած է, ու կողքին էլ կարմիր գաղտնի ճամպրուկն է: Ճամպրուկը, որում վարչապետը պահում է աշխատանքային գաղտնի փաստաթղթերը, վերջերս մի անգամ էլ է հայտնվել սկանդալի կենտրոնում: Երկու շաբաթ առաջ դարձյալ տեղական ԶԼՄ-ներում լուսանկար էր հայտնվել, որում պատկերված էր «վարչապետ» մակագրությամբ կարմիր ճամպրուկը՝ գնացքի վագոնի սեղանիկին դրված: Ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ ճամպրուկը ոչ ոք չէր պաշտպանում, ուստի լրագրողները վարչապետին մեղադրեցին անվտանգության  կանոնները խախտելու համար, որոնց համաձայն՝ կառավարության անդամները պետք է խստորեն հետևեն կարմիր ճամպրուկի փաստաթղթերի պահպանությանը:

Քեմերոնը հայտնի է իր մոռացկոտությամբ: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա անցյալ տարի փաբում ընկերների հետ ճաշելուց հետո այնտեղ էր մոռացել իր ութամյա դստերը՝ Նենսիին: Նենսին գնացել էր զուգարան, իսկ երբ այնտեղից դուրս էր եկել, բոլորն արդեն իրենց մեքենաներով գնացել էին տուն, այդ թվում՝ նաև Քեմերոնը:

Հունիսին  վարչապետը քիչ էր մնացել՝ ուշանար կնոջ և երեք երեխաների հետ արձակուրդ մեկնելուց, քանի որ մոռացել էր վերցնել անձնագիրն իր նստավայրից, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդո. Մեսսին գերազանցում է Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘«Բանդայի գործով» հարցերն ավելի շատ են, քան պատասխանները’