‘Զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’

998

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 7-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը ազատ կարձակվի’