‘Զոյա Թադևոսյան. Երևանաբնակ զինծառայողներին զանգվածաբար արձակուրդ են ուղարկում’

1453

Հայ ազգային կոնգրեսի Երեւանի ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ուշադրություն: Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ երևանաբնակ զինծառայողներին զանգվածաբար արձակուրդ են ուղարկում՝ մասնակցելու Ավագանու ընտրություններին: Զորամասերից մեզ հաղորդում են, որ ծառայության մեջ մնացել են հաշված թվով զինվորներ: Վարչախումբը իր վերարտադրությունն ապահովվելու համար ոչ միայն վտանգում է Հայրենիքի պաշտպանությունը, այլև՝ մեր զավակներին դարձնում է իրենց հանցագործության մասնակիցը: Բանակում ծառայողների անձնագրերը վերադարձվում են միայն ծառայության ավարտից հետո, այս պարագայում միանշանակ է, որ տեղի ունի կրկնակի հանցագործություն: 
Մենք պարտավոր ենք մեր զինվորներին զերծ պահել կեղծիքներից: Տարածեք այս նյութը և եթե ձեզ հայտնի են այդպիսիք՝ բարեկամ, հարևան, ծանոթ (հեռու ու մոտ), հորդորեք ետ կանգնել ռեժիմին ծառայելու մտադությունից»:

 

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է վերջին 20-30 տարվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ում կայացել է կոլեգիայի նիստ’