‘Ժոզե Մոուրինյո. «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է վերջին 20-30 տարվա ընթացքում’

913

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն հայտարարել է, որ այժմ վաղ է խոսել իր՝ «Արքայական ակումբից» հեռանալու մասին:

«Մենք կքննարկենք իմ ապագան «Ռեալի» ղեկավարության հետ: Կշփվենք՝ ոչ միայն որպես ակումբի նախագահ, գործադիր տնօրեն և մարզիչ՝ այլև որպես ընկերներ: Միասին ենք որոշում կայացնելու։ Առջևում առաջնության 5 խաղ ունենք, և Արքայի Գավաթի համար եզրափակիչ մրցավեճը»:
 
«Ուրախ եմ և հպարտ, որ մարզում եմ «Ռեալը»։ Փոքր-ինչ վրդովված եմ, որ մի քանի օր առաջ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, բայց մենք շարունակում ենք աշխատել»:

«Ոչ մի տեսակի ճնշում չեմ զգում՝ արդեն սովոր եմ անընդհատ ճնշման տակ լինելուն: Իմ որոշման վրա ոչ մի ճնշում չի ազդի: Այդպիսին է մեր՝ մարզիչներիս ճակատագիրը: Իմ նախկին սաներից շատերը, ովքեր հիմա մարզիչ են դարձել, կարծում են , որ ֆուտբոլիստ լինելը շատ ավելի հեշտ է: Ժամանակը կանգ չի առնում և ես միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ նրանք վայելեն պահը, քանի դեռ հնարավորություն ունեն»:

«Չարժե հիմա խոսել այն մասին, թե ես կլքեմ թիմը թե ոչ: Միշտ էլ հեռացել եմ թիմերից՝ առանց որևէ ավելորդ տարաձայնության: «Ռեալի» հետ ևս նույնը տեղի կունենա: Կայացրե՞լ եմ վերջնական որոշում թե ոչ, այդ մասին առաջինը կիմանան կինս և երեխաներս»։

«Մենք անհաջող սկսեցինք մրցաշրջանը, ինչի համար թանկ վճարեցինք: Չպետք է այդքան հեռու բաց թողնեինք «Բարսելոնային»: Կարծում եմ, դժվար կլինի հատել 100 միավորանոց ռեկորդի սահմանագիծը։ Թեև, «Բարսելոնան» ունակ է դա անել, քանի որ այն աշխարհի լավագույն թիմն է վերջին 20-30 տարվա ընթացքում։ Սակայն դա միայն մեծացնում է մեր նվաճման արժեքը: Հպարտ եմ, որ ինձ հաջողվեց կանգնեցնել «Բարսելոնայի» մենիշխանությունն՝ ազգային և միջազգային առաջնություններում»:

«Ի՞նչը կփոխեի իմ մոտեցման մեջ, եթե կարողանայի հետ գնալ 3 տարի, երբ գլխավորեցի «Ռեալը»: Ես ավելի վճռական կգործեի, կլինեի ավելի պահանջկոտ: Նաև ափսոսում եմ, որ մեզ չհաջողվեց ավելի վաղ ձեռք բերել Դիեգո Լոպեսին։

Կասիլյասի հետ խնդի՞րը: Մենք իրար հետ ոչ մի խնդիր չենք ունեցել»:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես է ծախսվել «օդի աղտոտման դեմ պայքարի» համար տրված 41 միլիոնը’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Երևանաբնակ զինծառայողներին զանգվածաբար արձակուրդ են ուղարկում’