‘Զոյա Թադևոսյան. Տիգրանը ազատության մեջ է, որովհետև ազատությունը բանտարկել հնարավոր չէ’

885

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երաշխավորագիրը, որին միացել էին 100-ից ավելի հանրահայտ մարդիկ՝ արվեստագետներ, մտավորականներ և հասարակության շրջանում վստահություն ու հարգանք վայելող քաղաքացիներ: Դատարանի որոշման վերաբերյալ զրուցեցինք  երաշխավորագրերի արշավին միացած տնտեսագիտության դոկտոր, Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ:

Տիկին Թադևոսյան, դատարանը այսօր մերժեց ,քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ ձեր և մի շարք այլ քաղաքացիների երաշխավորագրերը: Ի՞նչ կասեք այս որոշման մասին:

-Մեր երկրում դատարա՛նը չի որոշում կայացնողը, մենք բոլորս դա գիտենք: Որոշումը վաղուց կայացրել են, այդ որոշումը տեղավորվում է երիտասարդների մեջ ազատության ձգտումը սպանելու՝ Բաղրամյան 26-ի տրամաբանության մեջ: Սակայն ազատության համար պայքարողներ միշտ էլ կգտնվեն, և հաղթելու են երիտասարդներն ու ազատությունը: Ինչ որոշում էլ ուզում է՝ կայացնեն, Տիգրանը ազատության մեջ է, որովհետև ազատությունը բանտարկել հնարավոր չէ: Դա նրանց ուժերից վեր գործ է:

-Երաշխավորագիր տալիս ինչ- որ ակնկալիք ունեի՞ք:

-Իհարկե ոչ, որոշումն արդեն կայացվել էր: Ես կարծում եմ՝ իշխանությունները խաղ են անում հասարակության ու ժողովրդի հետ:

 

Նախորդ հոդվածը‘Կոզեռնի հողամասը նվիրեցին նախկին վարչապետին. Նախապատրաստվեն կենտրոնի բնակիչները’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Այս հաղթանակը հիմնված է համբերության և փորձի վրա’