Զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինվոր է մահացել

839

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 2002 թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Արցախի ՊՆ

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը պայքարը կշարունակի թայ–բրեյքում