‘Զորիկ Գալստյանի մայրը պետք է վիրահատվի. օգնող չկա…’

2989

Հովհաննես Գալստյանը ազատամարտիկ է, ազատամարտիկ էր նաեւ նրա եղբայրը՝ Զորիկ Գալստյանը, որին ճանաչում է ողջ ֆեյսբուքահայությունը, եւ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ում չցնցեց նրա անսպասելի մահը։ Հովհաննեսի եւ Զորիկի կրտսեր եղբայրը նույնպես ազատամարտիկ էր… Զոհվել է։

Իսկ այժմ կարդացեք Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Հայոց բանակի տոնի առթիվ։

«Արդեն մի շաբաթ է, ինչ ՖԲ-ով դիմել էի վարչապետին, պաշտպանության և առողջապահության նախարարներին, տեղեկացնելով, որ զոհված ազատամարտիկի մորը անհրաժեշտ է սրտի վիրահատություն՝ 4 ստենտի տեղադրմամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում ստացանք միայն ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ:
Այսօր ամբողջ օրը լսում ենք բարձրագոչ ճառեր՝ նվիրված մեր բանակին և ազգի համար իրենց կյանքը զոհած հերոսներին:
Իսկ զոհվածի մորը, կառավարության որոշմամբ, զրկում եք ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:
Մեդալներ եք շնորհում, որ ի՞նչ անեն:
Կփորձենք վարկ վերցնել և տեղադրել ստենտները, իսկ տուն գնալիս կգնանք Բաղրամյան 26-ով, և եղբորս հետմահու ստացած ԱՐԻՈՒԹՅԱՆ մեդալը և իմ «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» մեդալը կշպրտեմ Բ 26-ի կողմը…

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ»…

Հ.Գ. Ավելացնելու բան չկա…

Գրառման տակ իր մեկնաբանությունն է թողել արցախյան պատերազմի վետերան, «Բնատաճար» նախաձեռնության տնօրեն Ապրես Զոհրաբյանը: Նա գրում է՝

Բանակի օրը կեղծ պաթոսի առիթ չի: Բանակի օրը մեդալներ բաժանելու առիթ չի: Բանակի օրը անոռ-անգլուխ բաժակաճառերի առիթ չի: Բանակի օրը գործելու առիթ է:
Հովհաննեսի, Զորիկի, Հայկի մայրը իր սիրտը «մաշել» է նաև իր որդիներին պատերազմ ուղարկելով, պատերազմի դաշտից վահանի վրա վերադարձած Հայկ որդուն հողին հանձնելով, վիրավոր Հովհաննեսին խնամելով , պատերազմի մասնակից Զորիկ որդուն վերջերս կորցնելով: Մի խոսքով, այս կնոջ սիրտը բաբախել է Հայաստանի կայացման համար, բայց հիմա Հայաստանը կամ ավելի ճիշտ նրա անունով խոսացողները նրա սրտի համար գումար չեն նախատեսել: Ուրեմն Հայաստանի անունով խոսացողները գումար նախատեսել են, որ ասենք հարկայինի տեսուչները Դիլիջանում իրենց հետույքները սրբեն այն թղթով, որ կախված է թանկարժեք ոսկեզօծ կախիչներից, բայց ազատամարտիկի մոր սրտի համար գումար չեն նախատեսել: Հայաստանի անունով խոսացողները էնքան գումար ունեն, թեև օրենքով էդքան չպետք է ունենային, որ իրենց պճնված կանայք բրենդային խանութները ջրի ճամփա սարքեն, բայց Հայաստանի կայացման պատերազմին երեք որդի տված կինը սրտի վիրահատության գումար չունի: Հայաստանի անունով խոսացողները թեև մերն են, բայց մերոնցից չեն: Հույս ունենանք, որ մի օր իրենք էլ մերոնքական կդառնան:
Իսկ հիմա ինչ կարող ենք անել մենք-մերոնցով: Մենք-մերոնցով կարող ենք կազմակերպել մեզանից միայն մարմնով հեռացած Զորիկ Գալստյանի ֆոտոխցիկին պատկանող Հայաստանի Բնության նկարների ցուցահանդես վաճառք, որի հասույթը կգնա իր սիրելի մոր սրտի վիրահատությանը: Ում դուրը եկավ այս գաղափարը, թող հավանի ու կիսվի այս գրառմամբ, որպեսզի պատկերացնենք արձագանքի չափը և հետո լծվենք արդեն բուն ԳՈՐԾԻՆ:

 

Արդեն մի շաբաթ է , ինչ ՖԲ-ով դիմել էի վարչապետին, պաշտպանության և առողջապահության նախարարներին, տեղեկացնելով, որ զոհված…

Опубликовано Հովհաննես Գալստյան 28 января 2016 г.

Նախորդ հոդվածը‘3 տարի առաջ այս օրը. Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ ‘