‘Զորի Բալայանի խողովակները պետք է մեծ լինեն ու առանց ջրաչափի՞. Լուսանկարներ ‘

1798

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում iLur -ի թղթակիցը լուսանկարել է Զորի Բալայանի առանձնատանը ջուր մատակարարող խողովակները: Գյուղի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ տարիներ առաջ գյուղ տանող ամբողջ ճանապարհը քանդել-ավերել էին՝ Զորի Բալայանի ջրագիծը անցկացնելու համար: Մեր թղթակցի հետ զրույցում բնակիչները նաև ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենց ջուր մատակարարող բարակ խողովակների վրա ջրաչափ տեղադրվել է, իսկ իրենց ջրի խողովակներին չափսերով մի քանի անգամ գերազանցող Զորի Բալայանին պատկանող ջրագծի խողովակների վրա այդպես էլ ջրաչափ չի տեղադրվել: Բնակիչներն ասում էին, որ անբարոյականություն է, երբ մարդը մեծ-մեծ թեմաներից է խոսում, հայրենասիրությունից և մարդկությունից է խոսում՝ այն դեպքում, երբ իրեն ջուր մատակարարող հսկայական խողովակներով իր շատրվաններն է աշխատեցնում,  մինչդեռ հարևանությամբ բնակվող շատ ընտանիքներ ընդհանրապես ջուր չունեն :

 

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան-Սարգսյան օֆշորային բանավեճ. Վարչապետն էլի չկարողացավ ապացուցել «ապացուցելին» ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի’