‘«Զվարթնոցում» պայթուցիկ են որոնում’

1057

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին, ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ ոստիկանությունը պարզել է կեղծ ահազանգ տվողին: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»:

Նախորդ հոդվածը‘Քյոլնում ձերբակալվել են զարդեղենի խանութի տակ անցք փորող վրացիներ’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ Սևակ Արամազդի «Արևի լեռը» գրքի շնորհանդեսը (Ֆոտոշարք) ‘