‘«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների հոսքն ավելացել է 10%-ով’

790

2014 թվականի փետրվարին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների հոսքը տարեկան կտրվածքով ավելացել է 10%: Այս մասին հաղորդում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, եթե 2013 թվականի փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել էր 91,170 ուղևոր, ապա 2014-ի փետրվարին այս ցուցանիշը կազմել է 100,356 ուղևոր: Չվերթերի թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 14%: 2014 թվականի փետրվարին իրականացվել է 1385 չվերթ` 2013-ի փետրվարի 1219 չվերթի փոխարեն: Եթե 2013 թվականին կանոնավոր ավիաչվերթեր էր իրականացնում 27 ավիաընկերություն, ապա ներկայումս դրանց թիվը 32 է: Բացի այդ, ավիաընկերությունների մեծ մասն ավելացրել է բոլոր ուղղություններով չվերթերի իրականացումը, ինչն էլ հանգեցրել է ավիատոմսերի գների իջեցմանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.09 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Տարկովսկի. «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն»’