‘ Էդեգոր դժգոհ է Բենիտեսից’

1010

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, տեղեկացնում է «AS»-ը։

Նորվեգացի ֆուտբոլիստին ամենևին դուր չի եկել այն, որ չի ընդգրկվել Իսպանիայի գավաթի 1/16 փուլի առաջին՝ «Քադիսի» դեմ խաղում։ Բացի այդ, նա դաշտ դուրս չի գա նաև Չեմպիոնների լիգայի վերջին՝ «Մալմյոյի» դեմ խաղում։ Բենիտեսն ինքը ասել է, որ պետք է դաշտ դուրս գան այն ֆուտբոլիստներն, ովքեր ապաքինվել են վնասվածքից, և թիմի հայտացուցակում այլև տեղ չկա։

Այս պահին Էդեգորը, ով 9 օրից 17 տարեկան կդառնա, խաղում է «Ռեալի» պահեստային թիմում՝ «Կաստիլյայում»։

Նախորդ հոդվածը‘Օզիլը՝ ԱՊԼ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Նեյմարի համար’