Էդեն Ազարն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում

212

Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպան Էդեն Ազարը ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին, որը հավաքականի ավագն էր։

Բելգիայի հավաքականը ձախողվել էր աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով խմբային փուլի արգելքը։

Բելգիայի հավաքականում Էդեն Ազարը մասնակցել է 126 հանդիպման, խփել 33 գոլ։

2018թ․ աշխարհի առաջնությունում նա Բելգիայի թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Սուպերհամակարգիչը կանխատեսել է քառորդ եզրափակիչի արդյունքները
Հաջորդ հոդվածըՖլիկը չի հեռացվի Գերմանիայի հավաքականից