‘Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ ԱԳ նախարարին տեղեկացրեց մոտ մեկ ամիս անց ‘

1113

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ԼՂՀ ԱԳ նախարարին է  ներկայացրել Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները: Նշենք, որ նշյալ փարիզյան հանդիպումը կայացել է հունվարի 28-ին, եւ Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, այդ հանդիպման արդյունքների մասին ԼՂՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է մոտ մեկ ամիս անց:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Թե չէ՝ մի քիչ սիրուն չի լինի, որ ձայն տվողները նստեն տներում, իսկ մենք ինքնակոչ գնանք նրանց «քվեն պաշտպանելու»’