‘Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’

632

Մինսկի խմբի համանախագահները մարտի 10-ին հանդիպելու են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, իսկ մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱԳՆ-ում Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ եթե հանդիպումը դրական ընթացք ունենա, ապա չի բացառվում, որ որոշ ժամանակ անց հանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին հունվարի վերջին Փարիզում, որից հետո համանախագահները տարածաշրջանային այց կատարեցին:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է ԱԺ քառօրյան. Քվեարկության է դրվելու «Մարտի 1»-ի հանձնաժողով ստեղծելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’