‘Էդ ո՞նց է Հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջատեր կուսակցության ցուցակում տեղ գտել «Իրավունքի» նախկին խմբագիրը ‘

1701

Այսօր ԱԺ-ում Մարտի մեկի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին՝ իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, որ Հոկտեմբերի 27-ի գործով «հայտնի» Հայկ Բաբուխանյանն ընդգրկվել է այդ կուսակցության համամասնական ցուցակում: Ափսոսանք հայտնելով, որ այդ պահին Գալուստ Սահակյանը դահլիճում չէ, իսկ Անդրանիկ Մարգարյանն էլ ողջ չէ՝ Ջհանգիրյանը նշել է. «Էդ ո՞նց է Հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջատեր կուսակցության համամասնական ցուցակում տեղ գտել «Իրավունքի» նախկին խմբագիրը: Սա էլ ես եմ ձեզ հարց տալիս պարոն Աբրահամյան»:

 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Չպետք է ասել, թե մի անգամ ստեղծել ենք հանձնաժողով, էլ չստեղծենք. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.17 դրամ/դոլար’