‘Էլբակյանը ռեկտորի ընտրություններին չի մասնակցելու, բայց որ առաջարկեն՝ կմտածի. «ՀԺ»’

946

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո բուհը կանգնած է նոր ռեկտորի ընտրության շեմին։ Որպես հավանական թեկնածու հաճախ շոշափվում է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը: Ռեկտորի պաշտոնում նրա աշխատելու հեռանկարը շատերը հավանական են համարում հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաև Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխին ամպհովանի պահելու սկանդալային պատմությունից հետո: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Արմեն Էլբակյանից թերթը հետաքրքրվել է, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, որն առաջիկայում պետք է հայտարարվի: «Ես պիտի մասնակցե՞մ: Չէ, չեմ պատրաստվում»,– պատասխանել է Էլբակյանը:

«Արմեն Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ եթե իրեն առաջարկվի այդ պաշտոնը, կընդունի՞: Ասաց, որ առաջարկ ստանալու դեպքում պետք է մտածի: «Ինձ հետ ոչ մի խոսակցություն չի եղել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,– հավելեց նա»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է հակաֆաշիստների երթը՝ երեք ուղղություններով’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ թատրոնում. «Ժողովուրդ»’