‘Սկանդալ թատրոնում. «Ժողովուրդ»’

1076

Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկանդալային կրքեր են եռում։ Թատրոնի տնօրենի և նկարիչ-բեմադրողի միջև ծագած աշխատանքային վեճը, որը մոտ երկու տարվա պատմություն ունի, ստացել է հանրային հնչեղություն։ Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն աշխատանքից ազատել է նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին՝ պատճառաբանելով որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է։ Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են։ Իսկ բեմադրող-նկարիչը չի ժխտել դա, ավելին, պաշտպանել է նման հայտարարություն տարածողին. «Ինչ-որ թերթում ինտերվյու էր տվել, ասել էր, որ թատրոնում 10 հոգուց 7 հոգին հոմոսեքսուալիստ են։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե քանի հոգին են հոմոսեքսուալիստ, անձամբ ես կին սիրող տղամարդ եմ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Էլբակյանը ռեկտորի ընտրություններին չի մասնակցելու, բայց որ առաջարկեն՝ կմտածի. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘«Ազգ» օրաթերթը փակվելու եզրին է. «Հրապարակ»’