‘Էլիոթ Ֆոլ. Յուրա Մովսիսյանը վետերան է, թիմի առանցքային մասնիկը ‘

2852

Վերջերս տեղեկություններ են հայտնվել, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռանալու է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբից:
Ակումբի գլխավոր մենեջերի օգնական Էլիոթ Ֆոլը հերքել է այդ տեղեկությունը, ասելով, որ նմանատիպ տեղեկություններ հայտնվում են ամեն օր լիգայի բոլոր խաղացողների վերաբերյալ և այդ պատճառով դրանք չեն մեկնաբանության կարիք չունեն:
«Յուրան վետերան է, մեր թիմի առանցքային մասնիկը: Նա մեր լավագույն ռմբարկուն է այս պահին: Ակնկալում ենք, որ Յուրան կշարունակի իր ելույթները և լավ հանդես կգա, երբ դրա հնարավորություն ստանա»,- ասել է Ֆոլը «ESPN 700»-ի եթերում: 

Նախորդ հոդվածը‘Ռումենիգե. Մյուլլերը պետք է հզոր խաղ ցուցադրի’
Հաջորդ հոդվածը‘«Քնի´ր հանգիստ, իմ լավագույն ընկեր». 34-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի նամակը փոքրիկ Բրեդլի Լուրիին (տեսանյութ)’