‘«Քնի´ր հանգիստ, իմ լավագույն ընկեր». 34-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի նամակը փոքրիկ Բրեդլի Լուրիին (տեսանյութ)’

76925

«Սանդերլենդի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն հրաժեշտի նամակ է գրել 6-ամյա Բրեդլիի Լոուրիին, ով կյանքից հեռացել է հուլիսի 7-ին:

«Մնաս բարով, իմ ընկեր ու բարեկամ, ես քեզ շատ կկարոտեմ: Իմ բախտը շատ է բերել, որ դու հայտնվեցիր իմ կյանքում: Երախտապարտ եմ Աստծուն այն անհավանական գեղեցիկ պահերի ու անմոռանալի զգացումների համար, որ մենք միասին ապրել ենք:

Ես երբեք չեմ մոռանա, թե դու մեր առաջին հանդիպման ժամանակ ինչպես էիր ինձ նայում, այն անկեղծ ու անսահման սերը, որ արտահայտում էին քո  գեղեցիկ աչուկները: Իրականում անհնար է  խոսքեր գտնել նկարագրելու համար, թե դու ինձ համար որքան կարևոր մարդ ես: Անհնար է պատմել այն մասին, թե դու ինչպես էիր արտաբերում իմ անունը,  քո՝ փոքրիկ աստղի ամաչկոտ ժպիտը, երբ հայտնվում էիր տեսախցիկների առաջ և այն անկեղծ սերը, որ զգում էի քո կողքին:

Քո տղամարդկայնությունը ու կամքի ուժը մինչև իմ կյանքի վերջին օրերը կոգևորեն ու հաղթելու ոգի կհաղորդեն: Դու այդպես էլ չես հասկանա, թե որքան ես ինձ փոխել որպես մարդ: Հիմա դու Աստծո ձեռքերում ես, իսկ ես շարունակելու եմ քեզ պահել իմ սրտում: Հանգիստ քնիր, փոքրիկ, իմ լավագույն բարեկամ»,- գրել է Դեֆոն:

Նշենք, որ Բրենդլի Լոուրին 4 տարեկանից պայքարում էր մանկական քաղցկեղի հազվագյուտ տեսակի՝ նեյրոբլաստոմայի դեմ: Դեֆոն դարձել էր փոքրիկ տղայի լավագույն ընկերը և նրա հետ շատ ժամանակ էր անցկացնում: Երբ երեխան դեռ կենդանի էր, Դեֆոն մամուլի ասուլիսի ժամանակ արտասվել է, երբ հարցրել են փոքրիկի ինքնազգացողության մասին:

 

Նախորդ հոդվածը‘Էլիոթ Ֆոլ. Յուրա Մովսիսյանը վետերան է, թիմի առանցքային մասնիկը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունիի հրաժեշտի խոսքը’