‘«Էլ կլասիկոյում» «Բարսելոնան» կխաղա Յոհան Կրոյֆին նվիրված մարզաշապիկներով’

1023

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում հանդես կգան հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին նվիրված մարզաշապիկներով, գրում է Marca- ը։

Մարզաշապիկների վրա կլինի Grácies Johan (Շնորհակալություն, Յոհա՛ն)։

Այս տարվա առաջին «Էլ կլասիկոն» կկայանա ապրիլի 2-ին Բարսելոնայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին: Պրիմերայի 30-րդ տուրից հետո Արքայական ակումբը 10 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին 68-ամյա Կրոյֆը մահացել էր թոքերի քաղցկեղի հետեւանքով: Հոլանդացին «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Խաղացողի կարգավիճակում հանդես է եկել «Այաքսում», «Ֆեյենորդում», «Բարսելոնայում», «Լեւանտեում», «Լոս Անջելեսում» եւ «Վաշինգտոնում», դարձել է Հոլանդիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: Հոլանդիայի հավաքականում անցկացրած 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել է 1974թ. աշխարհի փոխչեմպիոն, 1976թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Կրոյֆը եղել է «Բարսելոնայի», «Այաքսի» եւ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը: 1988-1996 թվականներին նրա գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճել է 11 տիտղոս՝ Իսպանիայի չորս չեմպիոնություն, Իսպանիայի գավաթը, երեք անգամ սուպերգավաթը, Եվրոպական չեմպիոնների գավաթը, Եվրոպայի գավաթակիրների գավաթը:

Նախորդ հոդվածը‘Կոստան համաձայնել է վերադառնալ «Ատլետիկո»’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Խոցել ենք հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ուղղաթիռ’