‘Էլ.ցանցի աշխատակիցը հոսանքահարումից մահացել է’

1045

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ  Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, գտնվում է էլ. սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ որ Նորապատ գյուղում՝ քաղաքային հաշվառման քննական բաժանմունքի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս էլ.ցանցի աշխատակից՝ Կ. Դ.-ն (ծնվ. 1986թ) հոսանքահարվել և մահացել է: 

Նախորդ հոդվածը‘Չեխական անկեղծացումներ’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Անպայման պետք է դիտել իսպանական առաջնության 5-րդ տուրի այս հանդիպումները’