‘Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում կբացվի Բժշկական իզոտոպների կենտրոն’

1084

Աշնանը Հայաստանում կարող է բացվել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման և ախտորոշման Բժշկական իզոտոպների կենտրոն: Այդ մասին 2013 թ. պետբյուջեի կատարման շուրջ խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:  2013թ. այդ ծրագրի համար բյուջեից հատկացվել է 546 մլն դրամ: Եվս 926 մլն դրամ նախատեսվում է տրամադրել 2014 թվականին: Այդ միջոցներն ուղղվելու են անհրաժեշտ սարքավորման ձեռքբերմանը:

Նշենք, որ Կենտրոնը կստեղծվի Ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Միջին վաստակով մարդիկ պետք է մասնակից լինեն բարեգործությանը, գտնում է Ռուբեն Վարդանյանը’
Հաջորդ հոդվածը‘«Էներգիան» խոստանում է տիեզերական զբոսաշրջիկներին հասցնել Լուսին’